Միջազգային ԵՎ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ
15 հլս 2026 12

«ԱԲ Վահան – Հայաստանի տեղեկատվական դիմակայունություն»-ը մեկամյա համագործակցության նախագիծ է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) և Կովկասյան սոցիալական նորարարությունների ցանցի (CSIN) միջև: Նախագիծն իրականացվում է «RITA – տարածաշրջանը փոխակերպման մեջ» ծրագրի աջակցությամբ և ֆինանսավորվում է Լեհ-ամերիկյան ազատության հիմնադրամի (PAFW) կողմից: Այն արձագանքում է տեղեկատվական դիմակայունության աճող կարևորությանը արհեստական բանականության (ԱԲ) միջոցով տարածվող ապատեղեկատվության և զարգացող կիբեռսպառնալիքների դարաշրջանում: Զարգացնելով տեղական փորձագիտությունը, գործնական վերլուծական գործիքները և ինստիտուցիոնալ կարողությունները՝ «ԱԲ Վահանը»-ն աջակցում է Հայաստանին կողմնորոշվել ավելի բարդացող թվային միջավայրում:

Ծրագիրը, որը կտևի 2026 թվականի հունիսից մինչև 2027 թվականի մայիս, կվերապատրաստի ավելի քան 60 հայ վերլուծաբանների, լրագրողների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների՝ ուսումնասիրելու ԱԲ-ով պայմանավորված ապատեղեկատվությունը և համակարգված ազդեցության գործողությունները, ներառյալ՝ Կրեմլի հետ կապված դերակատարների կողմից իրականացվող արշավները: Համադրելով տեղեկատվական մանիպուլյացիաներին հակազդելու լեհական փորձը ՄԱՀՀԻ-ի անվտանգային քաղաքականությունների փորձագիտության հետ՝ «ԱԲ Վահան»-ը հայ մասնագետներին կզինի անհրաժեշտ գիտելիքներով ու մեթոդներով՝ ի հայտ եկող սպառնալիքները գնահատելու և արդյունավետ արձագանքներ մշակելու համար: Մեկտեղելով հետազոտությունները, վերապատրաստումները և գործնական ռեսուրսները՝ «ԱԲ Վահան»-ը կայուն հիմքեր կստեղծի Հայաստանի տեղեկատվական դիմակայունության համար: Նախագծի բազմալեզու գործիքակազմը, վերլուծական զեկույցը և փորձագիտական ցանցը արժեքավոր կլինեն ծրագրի իրականացման ժամկետից անդին էլ՝ աջակցելով զարգացող տեղեկատվական սպառնալիքները հասկանալու և դրանց հասցեագրման հետագա ջանքերին:

Փորձագետ (ներ)

ՄԱՀՀԻ լրատվական կենտրոն