Միջազգային ԵՎ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ
Ռազմավարական հաղորդակցության հմտությունների զարգացում. դասեր Վիշեգրադյան քառյակի փորձից

Ռազմավարական հաղորդակցության հմտությունների զարգացում. դասեր Վիշեգրադյան քառյակի փորձից

Նախագիծ

Ռազմավարական հաղորդակցության հմտությունների զարգացում. դասեր Վիշեգրադյան քառյակի փորձից

Ներկայումս իրականացվում է Միջազգային վիշեգրադյան հիմնադրամի և Կորեայի Հանրապետության ԱԳՆ-ի օժանդակությամբ իրականացվող «Վիշեգրադյան քառյակի փորձի կիրառումը Հայաստանում խորացված բարեփոխումների համար» ծրագիրը։ Նյութերին շուտով հնարավոր կլինի ծանոթանալ ծրագրի էջում։

Մի շարք պաշտոնյաների և փորձագետների հետ հանդիպումների նպատակով Սլովակիա կատարած այցի ընթացքում ՔՀԿ հետազոտող Արմեն Գրիգորյանը փետրվարի 14-ին և 15-ին Բանսկա Բիստրիցայի համալսարանում քննարկել է ապագա համագործակցության հնարավորությունները տնտեսագիտության ֆակուլտետի տարածաշրջանային զարգացման և հանրային տնտեսության ամբիոնի աշխատակիցների, Ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Յոզեֆ Միխալ Մինտալի և պրոռեկտոր պրոֆեսոր Պետեր Տերեմի հետ։
Փետրվարի 16-ին և 17-ին Բրատիսլավայում համագործակցության հնարավորությունները քննարկվել են MEMO 98-ի գործադիր տնօրեն Ռաստո Կուժելի, Սլովակիայի ազգային անվտանգության ծառայության կիբերանվտանգության բաժնի վարիչ գնդապետ Ռաստիսլավ Յանոտայի, Միջազգային վիշեգրադյան հիմնադրամի տնօրեն Պետր Մարեշի, Սլովակիայի արտաքին քաղաքականության ասոցիացիայի ավագ գիտաշխատող Ալեքսանդր Դուլեբայի, Հանրային քաղաքականության ինստիտուտի նախագահ Գրիգորի Մեսեժնիկովի, GLOBSEC ինստիտուտի Ժողովրդավարության և դիմակայունության կենտրոնի ավագ հետազոտող Կատարինա Կլինգովայի և Սլովակիայի միջազգային զարգացման գործակալության տնօրեն Տոմաշ Բոկորի հետ։ Սլովակիայի պաշտպանության նախարարության մի խումբ փորձագետների հետ քննարկվել են Հարավային Կովկասի անվտանգային զարգացումները՝ Ուկրաինայում պատերազմի համատեքստում, իսկ արտաքին գործերի նախարարության Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի բաժնի երրորդ քարտուղար Մատեյ Դրոտարի հետ՝ վերջին շրջանի զարգացումները Հայաստանում և տարածաշրջանում։ Բացի այդ, Ուկրաինայում պատերազմի ազդեցությունը Հարավային Կովկասի վրա քննարկվել է Strategic Analysis կենտրոնի Երիտասարդ առաջնորդների ծրագրի մասնակիցների հետ։
Սլովակիա այցը տեղի ունեցավ Եվրոպական Միության ֆինանսական օժանդակությամբ՝ Սևծովյան տարածաշրջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ փորձագետների շարժունակության հիմնադրամի շրջանակում։ Հիմնադրամը տնօրինում է Ռումինիայի հասարակական կազմակերպությունների հանուն զարգացման ֆեդերացիան՝ որպես Սևծովյան տարածաշրջանի հասարակական կազմակերպությունների ֆորումի գլխավոր կոորդինատոր՝ ԵՄ-ի ֆինանսավորմամբ 2022 թ․ հունվարից 2023 թ․ փետրվար իրականացվող «Քաղաքացիական հասարակության հնարավորությունների ընդլայնում՝ հանուն սևծովյան տարածաշրջանում համագործակցության» նախագծի շրջանակում։

6․2․2023 ՔՀԿ հետազոտող Արմեն Գրիգորյանը մասնակցել է :Բուն TV-ի «Դետեկտոր» փոդքասթի թողարկմանը՝ քննարկելով թավշյա հեղափոխությունները, դրանց առաջացման նախապայմանները և դրանց մասին տարածվող մանիպուլյատիվ թեզերը։

ՔՀԿ հետազոտող Արմեն Գրիգորյանը մասնակցել է WECHANGE-ի կողմից Բեռլինում նոյեմբերի 28-29-ին կազմակերպած «Երկխոսություն հանուն ապագայի․ ԵՄ-ում և Արևելյան գործընկերությունում դիմակայուն քաղաքացիական հասարակությունների ամրապնդում և ժողովրդավարությունների պաշտպանություն» կոնֆերանսին՝ ելույթ ունենալով «Ռուսաստանի կայսերական նկրտումները փակուղում․ Ուկրաինայի դեմ սանձազերծած պատերազմի հետևանքները Արևելյան գործընկերության տարածաշրջանի և ԵՄ-ի համար» քննարկման ընթացքում։

Լույս է տեսել «Caucasus Analytical Digest» հանդեսի 130-րդ համարը, որում տեղ է գտել ՔՀԿ հետազոտող Արմեն Գրիգորյանի «Աշխարհաքաղաքականությունը սևծովյան տարածաշրջանում ռուս-ուկրաինական պատերազմից հետո․ հայացք Հայաստանից» հոդվածը (անգլերեն)։

Արդյունք չի գտնվել

Ծրագիրը համաֆինանսավորվում է Չեխիայի, Հունգարիայի, Լեհաստանի և Սլովակիայի կառավարությունների կողմից` Վիշեգրադյան միջազգային հիմնադրամի դրամաշնորհային ծրագրի միջոցով: 

06 հլս 2023
20 հլս 2023
19 հլս 2023
21 հլս 2023

Արդյունք չի գտնվել

Արդյունք չի գտնվել

Արդյունք չի գտնվել