Մեր հրատարակությունների մասին
Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտը (ՄԱՀՀԻ) կանոնավոր կերպով հրատարակում է հետազոտություններ և թեմատիկ զեկույցներ, համառոտագրեր և հոդվածներ, գրքեր և տարեգրքեր, որոնք հասցեագրված են քաղաքականության, կառավարության, գործարար աշխարհի որոշում կայացնողներին և ակադեմիական շրջանակներին:
ՄԱՀՀԻ հետազոտություն և թեմատիկ զեկույց
ՄԱՀՀԻ հետազոտությունները թեմատիկ խնդիրների վերաբերյալ փաստական, անաչառ ուսումնասիրություններ են, որոնք հետազոտական հարցադրմանը պատասխանելու նպատակով զուգակցված են առկա աղբյուրների եւ ընտրված ապացույցների մեկնաբանական վերլուծությամբ:
Հենվելով ծավալված/ծավալվող իրադարձությունների անաչառ փաստական հանգամանքների վրա, ՄԱՀՀԻ թեմատիկ զեկույցները ներկայացնում են առանձնահատուկ զարգացումների կամ իրադրությունների խորքային ու համակողմանի վերլուծություն եւ քաղաքականություն վարողներին առաջարկում են հիմնարար քաղաքական հանձնարարականներ:
ՄԱՀՀԻ համառոտագիր և հոդված
ՄԱՀՀԻ համառոտագրերը թեմատիկ հիմնախնդիրների վերաբերյալ սեղմ, լավ կառուցվածքավորված ամփոփագրեր են, որոնք նույնականացնում են թեմատիկ խնդրի կարեւորագույն դիտանկյուններն ու ազդեցությունները և քաղաքականություն վարողներին ու այլոց տրամադրում են դրանց առնչվող տեղեկատվություն, ամենաակնառու փաստերն ու լուծումները:
ՄԱՀՀԻ միջոցառման զեկույց և մամուլի հաղորդագրություն
ՄԱՀՀԻ միջոցառումների զեկույցները Ինստիտուտի որևէ միջոցառման՝ կլոր սեղան և սեմինար, հետազոտական քննարկում և դասախոսություն, գիտաժողով և խորհրդաժողով, կորպորատիվ և անհատ անդամների միջոցառում, առաջնորդության ակադեմիա, մամլո ասուլիս և ճեպազրույց, հիմնական դրույթների և եզրահանգումների համառոտ շարադրանքն է:
Զեկույցները պատրաստվում են ՄԱՀՀԻ միջոցառումների թիմի կողմից և այն պատրաստողների անձնական մեկնաբանությունն են քննարկումների բովանդակության վերաբերյալ: Որպես այդպիսին դրանք չեն ներկայացնում ՄԱՀՀԻ-ի հանրակարգային քաղաքականությունը, ոչ էլ անպայմանորեն արտահայտում են հեղինակի տեսակետները:
ՄԱՀՀԻ գիրք և տարեգիրք
Միայնակ կամ համատեղ ՄԱՀՀԻ-ն հրատարակում է գրքեր` մենագրություններ եւ խմբագրված ժողովածուներ:
ՄԱՀՀԻ տվյալների բազա, հակամարտությունների գծապատկերներ և անվտանգության ռիսկի գնահատում
Որոշակի թեմատիկ հիմնախնդիրների, փոխհարաբերությունների ու հակամարտությունների վերաբերյալ ՄԱՀՀԻ-ն տրամադրում է անընդմեջ թարմացվող, մանրակրկիտ ու համակողմանի տվյալների բազա, հակամարտությունների գծապատկերներ եւ անվտանգության ռիսկի գնահատում:
ՄԱՀՀԻ հանդես եւ լրատու
Ինստիտուտը թողարկում է նաեւ Արտաքին ու անվտանգության հարցերի հայկական հանդեսը եւ ՄԱՀՀԻ լրատուն:
ՄԱՀՀԻ հրատարակությունները դասակարգված են ժամանակագրական` ամենավարեւում ամենավերջինը, սկզբունքով: Նրանք կարող են նաեւ ցուցադրվել ըստ տեսակի կամ թեմայի, հեղինակի եւ ժամանակի:
Փորձագիտական մեկնաբանություն | Emma Begijanyan
Տարածաշրջանի երկու գերտերությունը՝ տնտեսական ճգնաժամի մեջ. «ՀՀ»