Փորձագիտական մեկնաբանություն
-
Ruben Mehrabyan
Associate Fellow, Foreign Policy Developments & Security programme
Սկզբից պայթեցրին իրավիճակը, հետո սկսեցին ժողովրդի «ցավը տանել». «1in.am»
Այո՛, խորհրդարանական համակարգում հնարավոր չէ ունենալ կառավարություն, որը չունի մեծամասնություն խորհրդարանում. դա քաղաքական և քաղաքագիտական նոնսենս է: Կասկած չկա, որ անցնցում ճանապարհով կանցկացվեն արտահերթ ընտրությունները. դրա նախերգանքը տեսանք Երևանի ընտրությունների ժամանակ։ Իհարկե, պայքարը շատ ավելի թեժ կլինի, բայց հիմնականում խաղաղ ճանապարհով, օրինականության սահմաններում:
10 October 2018 -
Emma Begijanyan
Associate Fellow, Foreign Policy Developments & Security programme
Տարածաշրջանի երկու գերտերությունը՝ տնտեսական ճգնաժամի մեջ. «ՀՀ»
Թեեւ Իրանն ու Թուրքիան պատրաստվում են միմյանց աջակցությամբ շրջանցել ԱՄՆ սահմանափակումներն ու դուրս գալ տնտեսական ճգնաժամից, դա այնքան էլ հավանական չի թվում, հատկապես, որ հարեւան երկրում ստեղծված իրավիճակը նպաստավոր չէ սեփական երկրի իրավիճակի բարելավման համար։
10 October 2018 -
Styopa Safaryan
Founder & head of research programmesՀուշագրի ստորագրումը պարտադրված էր. «Սքան Նյուզ»
Բոլոր դեպքերում սա ճեղքում էր ՀՀԿ-ի համար, որովհետև կուսակցության գիծը ներկայացնող պատգամավորների տեսակետը խիստ հակասության մեջ է այդ խմբակցության տարբեր անդամների արած հայտարարությունների պատճառով: Այսինքն ՀՀԿ-ի ներսում փլուզում է: Եթե իրադարձությունները նման տրամաբանությամբ գնան, ապա ուրվագծվում է՝ ՀՀԿ-ն չի առաջադրի որևէ թեկնածու:
09 October 2018 -
Styopa Safaryan
Founder & head of research programmesԵրբ ունենանք իշխանություն, որը ժողովրդի քվեի վրա կլինի, այլ ոչ թե մեկի կամքի, այդ դեպքում իմաստ կունենա խոսել արտաքին քաղաքականության վեկտորների և այլնի մասին. «Թերթ»
Սակայն այս պարագայում, երբ մենք ունենք անցման վիճակ, երբ իշխանությունը նախկին վարչակազմից փոխանցված չէ նոր թիմին, խոսել ամբողջական արտաքին քաղաքական կոնցեպցիայի մասին, ճիշտ չէ։ Մի բան ակնհայտ է, որ ուղղությունները պահպանվել են, որի շրջանակում էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է այլ ելակետից հանդես գալ՝ շատ ավելի մեծ հարգանք պահանջելով ՀՀ-ի նկատմամբ։ Ղարաբաղյան հարցում այս իրավիճակում բեկումնային զարգացման հնարավորություն չունենք:
09 October 2018 -
Styopa Safaryan
Founder & head of research programmesՆրանք իրենց խոստումից չեն հրաժարվի ու ինքնասպանության չեն դիմի. «1in.am»
«Որքան էլ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 2-ի քվեարկությունը համարեց քաղաքական ուժերի ինքնասպանության քայլ, ես կարծում եմ, որ հիմա խոստումից հրաժարվելը կճանապարհի այդ քաղաքական ուժերին, գործիչներին քաղաքական արենայից։ Դա չափազանց ռիսկային կլինի նրանց համար, և ես գրեթե կասկած չունեմ, որ նրանք չեն դիմի այդ ինքնասպանությանը»։
09 October 2018 -
Armen Vardanyan
Expert on Iranian Affairs, Political Developments & Security Programme
Արմեն Վարդանյանի ասուլիսը «Հայացք» ակումբում
Ընդունված նախագծի նպատակն այն էր, որ վարչապետը բանակցի իրենց հետ. Որ ինչ-որ ժամանակ շահեն, հաջորդ խորհրդարանում տեղ ունենան, հիմա ստեղծվել է մի իրավիճակ, երբ դեկտեմբերին ընտրություններ անցկացնելը ձեռնտու է միայն Նիկոլ Փաշինյանին։ Կարևոր է, որ բոլոր քաղաքական ուժերը ընտրություններին պատրաստվելու ժամանակ ունենան։
08 October 2018 -
Styopa Safaryan
Founder & head of research programmesՍտյոպա Սաֆարյան. «Արտաքին քաղաքական նախաձեռնությունը արտաքին լեգիտիմություն է հաղորդում Փաշինյանի ժամանակավոր կառավարությանը». «Առավոտ»
Հարց է, թե նույնիսկ Հայաստանը, եթե նման ռիսկերի տակ է մտնում, ինչ է ստանում դրա դիմաց, ու ով է դա վճարում: Ռուսաստա՞նը, որի համար կարեւոր է եւս մեկ պետության դրոշի ներկայությունը Սիրիայում որպես իր հակաահաբեկչական ճակատի անդամ, թե՞ Սիրիան, որի իշխանությունները նույնիսկ իր երկրում խնդիրը լուծելու անկարողություն ունեն:
08 October 2018 -
Styopa Safaryan
Founder & head of research programmesՎիճակ փոխվեց. ՀՀԿ-ն բարոյալքված է. «Լրագիր»
Հետևաբար, մինչև նրանք չհանձնեն իշխանությունը, ՀՀԿ-ի վերակազմավորում չի լինելու, որովհետև հենց դա է թույլ տալու, որ ՀՀԿ-ն մաքրվի պատեհապաշտներից, ավելի անկաշկանդ լինի իր քննադատությունների մեջ: Իսկ այսօր ուղղակի կեղծիք կլինի, եթե նրանք Նիկոլ Փաշինյանին մեղադրեն ինչ-որ բարեփոխումներ չանելու մեջ, երբ որ իրենք հանդիսանում են Նիկոլ Փաշինյանին այդ քայլերից հետ պահողը կամ զսպողը:
08 October 2018 -
Armen Vardanyan
Expert on Iranian Affairs, Political Developments & Security Programme
Դժվար է ասել՝ ՀՀԿ-ականների հետ Փաշինյա՞նն է աշխատել, թե՞ կուսակցության ղեկավարը՝ Սերժ Սարգսյանը. «Գալա»
Այս պահին իշխանությանը, Նիկոլ Փաշինյանին պետք է, որ հնարավորինս շատ ՀՀԿ պատգամավոր աջակցություն հայտնի: Դրանով ավելի կմեծանա դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հավանականությունը: Այս դեպքում ավելի հեշտ է ստվարաթիվ ՀՀԿ-ականներին ճնշելը: Իշխանություններն աշխատում են այդ կուսակցության անդամների հետ, միգուցե անձամբ ՀՀԿ ղեկավարի հետ կամ անհատապես պատգամավորների հետ, չգիտեմ, բայց աշխատում են:
08 October 2018 -
Styopa Safaryan
Founder & head of research programmesԾառուկյանը ֆունդամենտալ հարցին չպատասխանեց՝ որտեղ է ինքը. «1in.am»
ԱԺ-ում ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություն անելու մասին օրինագծի ընդունումը սրեց իրավիճակը: Դրանով ուզում են ստեղծել մեխանիզմ, որով կկարողանան խուսանավել արտահերթ ընտրություններից, որպեսզի հունիսից հետո կարողանան Փաշինյանի կառավարությանն անվստահություն հայտնել: Բայց Նիկոլ Փաշինյանի վարկանիշը դեռ երկար ժամանակ չի նվազելու:
05 October 2018
Փորձագիտական մեկնաբանություն | Emma Begijanyan
Տարածաշրջանի երկու գերտերությունը՝ տնտեսական ճգնաժամի մեջ. «ՀՀ»